«Նման քաղաքական գործիչ վաղուց գոյություն չունի». Ալեն Սիմոնյանն ուրախ ամառ մաղթեց Իշխան Սաղաթելյանին


«Նման քաղաքական գործիչ վաղուց գոյություն չունի». Ալեն Սիմոնյանն ուրախ ամառ մաղթեց Իշխան Սաղաթելյանին
Հունիս 13 14:41 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեղք է համարում Իշխան Սաղաթելյանի մասով ինչ-որ մեկնաբանություն անելը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն, Իշխան Սաղաթելյանը հայտարարել են, թե նոր դիմադրություն են սկսում:

«Թող հաջողեն, 2-3 տոկոսից ավելի ձայն հավաքեն, Իշխան Սաղաթելյանի մասով էլ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի, իր գործընկերներն իրեն հնարավորինս մինչև վերջ առաջ են բրդում, ինքն էլ ուրախ-ուրախ գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում էր: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն «ուրախ ամառ» մաղթեց նոր դիմադրության մասնակիցներին: