Վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն` ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ պատերազմից հետո. Ալեն Սիմոնյան


Վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն` ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ պատերազմից հետո. Ալեն Սիմոնյան
Հունիս 13 14:16 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթի իրենց թեկնածուն:

«Այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանը հիշեց պատերազմից հետո տեղի ունեցած ընտրությունները:

«Ես վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն` ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան`պատերազմից հետո: Մոռանո՞ւմ եք՝ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում», - նշեց նա: