Ադրբեջանը Սոթքի հատվածում կիրառում է նաև ականանետ․ ՊՆ


Ադրբեջանը Սոթքի հատվածում կիրառում է  նաև ականանետ․ ՊՆ
Հունիս 13 13:27 2023

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

 

Հայկական կողմում տուժածներ չկան: