Ե՞րբ են ուզում բացել Մարգարայի անցակետը. «Փաստ»


Ե՞րբ են ուզում բացել Մարգարայի անցակետը. «Փաստ»
Հունիս 13 10:34 2023

Փաստ» օրաթերթը գրում է

 

Մեր ունեցած տեղեկություններով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Անկարա այցելած Նիկոլ Փաշինյանը, բացի պաշտոնական մասից, ունեցել է նաև «ոչ հրապարակային» որոշ հանդիպումներ։

 

Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի ԱԳՆ աղբյուրը, Փաշինյանն Անկարայում հանդիպում է ունեցել նաև հայթուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, իսկ քննարկման հիմնական հարցը կապված է եղել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Ըստ տեղեկությունների, քննարկվել է Մարգարայի անցակետը հուլիսի երկրորդ կեսին բացելու հնարավորությունը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում