Կենտրոնի ոստիկաններն ու պարեկները ծեծել են փաստաբանի․ մանրամասներ


Կենտրոնի ոստիկաններն ու պարեկները ծեծել են փաստաբանի․ մանրամասներ
Հունիս 12 16:41 2023

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով օրերս առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները իրականացնող փաստաբանը։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ փաստաբանը գնացել էր ոստիկանության բաժին, ներկայացնելու իր վստահորդի իրավունքները, սակայն ոստիկանության բաժնի աշխատակիցների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության։ Փաստաբանին ծեծել են, հասցնելով մարմնական վնասվածքներ։

Այս պահին փաստաբանի անունը չենք հրապարակում, սակայն մեզ հայտնի դարավ, որ  վերջինս պատրաստվում է վաղը ասուլիս հրավիրել և մանրամասն ներկայացնել կատարվածի մասին։