Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած


Նովայա Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո 7 մարդ համարվում է անհետ կորած
Հունիս 7 06:39 2023

Նախնական տվյալներով, յոթ մարդ համարվում է անհետ կորած Նովայա Կախովկայի շրջանում ՀԷԿ-ի ավերումից և առափնյա գոտու հեղեղումից հետո։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է  Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:

«Մենք այժմ պարզում ենք անհետ կորածների մասին տեղեկությունները, բայց, նախապես, այդ մարդիկ նույնպես տարհանվել են ջրհեղեղի գոտուց»,- ասել է նա:

Լեոնտևի խոսքով՝ մինչ այժմ հեղեղման գոտում ջրի մակարդակը «շատ զգալի է», և օպերատիվ շտաբի ներկայացուցիչները՝ ԱԻՆ-ի և քաղաքային վարչակազմի աշխատակիցներն այդ տարածքներում շարունակում են որոնողական աշխատանքները։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով, ջրամբարի ամբարտակը չի քանդվել: Հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։

ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին: