Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան


Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյան
Հունիս 6 11:39 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է իր  մոր տարեդարձը՝ գրելով.

«Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ այն գիտելիքների, դաստիարակության ու մշտական սատարման համար, որ դու ինձ տվել ես ու տալիս ես՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների: Քո՝ իմ կողքը մշտապես լինելն ամենադժվար պահերին միշտ ինձ ուժ է տվել ու տարել առաջ»:

 

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մայրը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ժեստերով ու, ինչու չէ, բանավոր խոսքով հայհոյանք ու անշնորհք արտահայտություններ էր թույլ տվել երթի մասնակիցների հասցեին։