Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. Արցախի ՊԲ


Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. Արցախի ՊԲ
Հունիս 6 11:34 2023

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով  Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ   խեղաթյուրում է  իրականությունը`  փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար  արձանագրվող դեպքերը։