Ամենաշատը կարոտում եմ մորս և հորս. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Անդրանիկ Միքայելյան


Ամենաշատը կարոտում եմ մորս և հորս. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Անդրանիկ Միքայելյան
Հունիս 5 12:13 2023

Ադրբեջանի հեռուստաալիքներից մեկը պատրաստել է ռեպորտաժ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Տեսանյութում ցուցադրվում է, ըստ հեռուստաընկերության՝ նրանց պահման վայրը, որից հետո հայ ռազմագերի Անդրանիկ Միքայելյանը ներկայանում է և կատարում «Մարտիկի երգը»։

«Ամենաշատը կարոտում եմ մորս և հորս։Կարմիր Խաչի ներկայացուցիչը ամեն 5 շաբաթը մեկ գալիս՝ մեզ տեսնում է, նրա միջոցով կարողանում ենք կապ հաստատել մեր ծնողների, հարազատների հետ, այնտեղից իմանում ենք մեզ անհրաժեշտ տեղեկությունները»,-ասաց 1998 թվականին ծնված գյումրեցի Անդրանիկ Միքայելյանը։