Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել


Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել
Հունիս 5 12:05 2023

Շատ մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր գիշերը Գևորգի սիրտը կանգ է առել... Անասելի ցավ ենք ապրում բոլորս, այդ պատճառով շատ դժվար ենք գրում: Լուրը մեզ ասել են առավոտյան 08:30-ին։ Տղայի վիճակը երեկ վատացել էր, ամեն ինչ արել էին բժիշկները և կարգավորել, բայց գիշերը քնած վիճակում սիրտը կանգ է առել... 

Մանրամասներ այս պահին չգիտենք, ավելի շատ լուր ունենալու պես, ամեն ինչ կգրվի: Գևորգն այս օրերին երջանիկ էր, գիտ՞ք ինչի, որովհետև տեսել էր, թե դուք ինչ արեցիք մի քանի ժամում հանուն իր կյանքի փրկության, նա ամեն օր սպասում էր իր նոր սրտին: Ձեր հավաքած գումարի շնորհիվ տղան առանց հերթ պետք է վիրահատվեր, նոր սիրտը լինելու պես:  Աշխարհի ամենալավ զգացմունքն է, երբ գիտես, որ մենակ չես... Մենք ամեն ինչ արեցինք, բացարձակապես ամեն ինչ, որ օգնեք և օգնեցինք, բայց ոնց միշտ ասում ենք՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: 

 Գևորգ ջան, հոգիդ լույսերի մեջ մնա, դու մեզ համար եղբայր էիր դարձել, ում համար մենք օր ու գիշեր պայքարում էինք: 

Ննջես խաղաղությամբ, եղբայր: 

Գևորգը 27 տարեկան էր, Արարատի մարզից: