Փաշինյանը և Թալեաթ փաշայի վայրագություններն արդարացնող լրագրողը՝ մի լուսանկարում


Փաշինյանը և Թալեաթ փաշայի վայրագություններն արդարացնող լրագրողը՝ մի լուսանկարում
Հունիս 4 15:28 2023

Անկարա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է Թալեաթ փաշայի և երիտթուրքերի վայրագությունների պատմության լուսաբանմամբ զբաղվող թուրք ծայրահեղական լրագրող Մուրատ Բարդաքչիի հետ։ 

 
 

«Կառավարությանը անհրաժեշտ էր արտաքսել հայ բնակչությանը», - հայտարարում էր Բարդաքչին՝ արդարացնելով օսմանյան թուրքերի քաղաքականությունը։

Նշենք, որ այս օրերին վարչապետ Փաշինյանը գտնվում է Թուրքիայում։ Նա այցելել էր՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Նախօրեին Փաշինյանը կարճատև հանդիպումներ էր ունեցել Ալիևի և Էրդողանի հետ։