Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ


Հրդեհ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում. հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ
Հունիս 4 14:46 2023

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին։