Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա. Դանիել Իոաննիսյան


Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա. Դանիել Իոաննիսյան
Հունիս 4 12:04 2023

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի պաշտոնավարման այս 5 ամիսները ցույց տվեցին, որ ոչ միայն դեպի լավը ոչինչ չի փոխվել, այլև, հակառակը, դանդաղ ռեգռես է գնում։ 

 «Վահե Ղազարյանի երազանքների ոստիկանը

Այսօր փողոցում անմեղ մարդ ծեծող կարմի բերետավոր, շաբաթներ առաջ երեխա ծեծող Դիլիջանի ՔՀԲ-ի պետ, դրանից առաջ` Էրեբունու բաժնում փաստաբաններ ծեծող օպեր-լիազորներ և հարյուրավոր-հազարավոր դեպքեր, որոնց մասին հանրությունը չի իմանում։

Վահե Ղազարյանի պաշտոնավարման այս 5 ամիսները ցույց տվեցին, որ ոչ միայն դեպի լավը ոչինչ չի փոխվել, այլև, հակառակը, դանդաղ ռեգռես է գնում։ Եթե նախկինում գաղափարն այն էր, որ պետք է ունենանք հանրությանը ծառայող ոստիկան, ապա այժմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա։

Ղազարյանի ղեկավարած համակարգում պատժի ու քննադատության արժանանում են միայն պարեկները, որոնք փորձում են հեղինակությունը կառուցել հանրությանը ծառայելու և ոչ վախեցնելու վրա (սա հիմնավորող թվերը վաղը կհրապարակենք)։

Հ.Գ. Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու ՀԿ-ները դուրս եկան ոստիկանական բարեփոխումների խորհրդից։ Քանի որ մենք չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը»,- Facebook-ի իր էջում գրել է Իոաննիսյանը: