Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են


Գինու փառատոնի միջադեպին մասնակից ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Հունիս 4 11:04 2023

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Գինու փառատոնի» շրջանակներում երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որը տարածվել է համացանցում։ Մայրաքաղաքի Սարյան փողոցում «Գինու Երևանի օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից կարճ ժամանակ անց տեղեկությունը ստացվել է ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։

 

 Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանության ծառայողի պաշտոնեական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։