Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ


Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ
Հունիս 3 00:38 2023

Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նիստի արդյունքներով, որն ուրբաթ օրը տեղի է ունեցել Մոսկվայում՝ երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։

 

«Գոհունակությամբ զգալի առաջընթաց արձանագրվեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ձևերի համաձայնեցման հարցում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել երկաթուղային հաղորդակցության վերականգնման ու կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ Երասխի – Ջուլֆա – Մեղրի – Հորադիզ երթուղով»,- ասել է Օվերչուկը, որի խոսքերը տրված են ուրբաթ օրը ՌԴ կառավարության կայքում։ «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- հավելել է նա, որի խոսքերը ներկայացված են ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։ 

 

Բանակցությունների արդյունքները, ինչպես նշել է ՌԴ փոխվարչապետը, կզեկուցվեն երեք երկրների ղեկավարներին։

 

«Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է Օվերչուկը։