Վաղը ժամը 09։00-18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը


Վաղը ժամը 09։00-18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը
Հունիս 2 23:51 2023

Վաղը փողոց է փակ լինելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
 
«Հարգելի քաղաքացիներ, հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00,  կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի  Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը։  

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման ինչպես նաեւ շինարարական աղբի մաքրման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ։