Փաշինյանը և Էրդողանը վաղը կհանդիպեն Թուրքիայում


Փաշինյանը և Էրդողանը վաղը կհանդիպեն Թուրքիայում
Հունիս 2 21:36 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կհանդիպեն Թուրքիայում։ Այս մասին հայտնել են մի շարք թուրքական աղբյուրներ։

 

Հանդիպմանը քննարկվելու են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։ 

 

Փաշինյանը հունիսի 3-ին Անկարայում ներկա կլինի Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։