Որ տարածքներն են մտնում 29․800 քառակուսի կիլոմետրի մեջ և որոնք ոչ ․ Նիկոլը պարզաբանում է


Որ տարածքներն են մտնում 29․800 քառակուսի կիլոմետրի մեջ և որոնք ոչ ․ Նիկոլը պարզաբանում է
Հունիս 1 23:54 2023

29․800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ Այս մասին Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«29․800 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի այն տարածքները, որոնք 1990-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պառավաքար գյուղը այդպիսի հողեր ունի, այդպիսի հողեր ունի Այգեհովիտ գյուղը, Վազաշեն գյուղը։ 75 թվի քարտեզով մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին շրջանի հարձակումնների պարագայում»,-ասաց վարչապետը։

 

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական կողմը 1990-ականների սկզբից ունի տարածքներ, որոնք 75 թվականի քարտեզով իրենցն են, բայց Հայաստանի վերահսկողության տակ է։

 

 

«Կա սահմանի գիծ, 75 թվի քարտեզի վրա, դեֆակտո, որոշ տեղերում մեր զորքն է առաջ, որոշ տեղերում իրենք են առաջ։ Կապ չունի ով է առաջ, ով է հետ, երկու կողմն էլ այդ գծից հավասար հեռավորություն են վերցնում։ Շատ կարևոր է, որ գիծը մենք ճանաչենք, որ այդ գիծը չլինի, պարզ չի լինի ով որտեղից մինչև ուր գա կամ հետ գնա։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանը, եթե առաջ է, հետ պետք է չգնա։ Ոչ մի բան միակողմանի չպետք է լինի։ Մենք առաջարկում ենք, որ սահմանի երկայնքով դեմիլիտարիզացված գոտի ստեղծել, որ յդտեղ ոչ մի զինված ուժեր չլինեն։ Մենք այս հիմքի վրա պատրաստ ենք գալ համաձայնության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։