Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար


Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար
Հունիս 1 23:48 2023

Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:

Ինչպես գրում է Oddity Central-ը, 32-ամյա Ռաջեշ Վիշվասին մեղադրել են պաշտոնեական դիրքը չաշահելու և ջրային ռեսուրսները վատնելու համար:

Ընդհանուր առմամբ, ջրամբարում եղել է մոտ երկու միլիոն լիտր ջուր, ինչը բավական էր 600 հեկտար հողատարածք ոռոգելու համար: Տղամարդը սելֆի անելու ժամանակ պատահաբար իր նոր Samsung սմարթֆոնը գցել է ջուրը: Դրանից հետո որոշ լողորդներ փորձել են գտնել պաշտոնյայի հեռախոսը, սակայն ապարդյուն:

Վիշվասը պնդում է, որ ջրամբարը դատարկելու և հեռախոսը գտնելու գաղափարն ի սկզբանե եղել է տեղացիներին և որ ինքը սկզբում հրաժարվել է այդ մտքից: Սակայն հետո նա համաձայնել է, զանգահարել է համապատասխան ստորաբաժանման աշխատակցին  և թույլտվություն խնդրել ջրամբարը ցամաքեցնելու համար: Երկու օրում ջրամբարը դատարկվել է:

«Երեքշաբթի գիշերը ես դիզելային պոմպ վարձեցի 7500 ռուփիով և երկու օրվա ընթացքում մոտ երեք ոտնաչափ ջուր քաշեցի 10 ոտնաչափ խորությամբ ջրամբարից: Չգիտեմ, թե որքան ջուր է եղել, բայց կարող եք գյուղացիներին հարցնել, ջուրն օգտագործում են միայն պիկնիկի եկածները՝ լողանալու համար: Այն չի օգտագործվում ոռոգման կամ այլ նպատակներով։ Լրատվամիջոցները ուռճացրել են լուրերը», - ասել է պաշտոնյան։

Ջրային ռեսուրսների դեպարտամենտի փոխտնօրեն Ռամ Լալ Դիվարը խոստովանել է, որ ջրամբարը ցամաքեցնելու բանավոր թույլտվություն է տրվել: Ոռոգման վարչությունը անհանգստություն է հայտնել, որ նման զգալի քանակությամբ ջուր է վատնվել նման անկարևոր պատճառով։

Ի դեմս այս ամբողջ քննադատության՝ Ռաջեշ Վիշվասը պաշտպանել է իր որոշումը՝ պնդելով, որ իր բոլորովին նոր Galaxy S23 սմարթֆոնը պարունակում էր կարևոր գերատեսչական տեղեկատվություն:



loading...