Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ռուբեն Հայրապետյանի տան մոտ մեքենաներ են բախվել․ Shamshyan


Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ռուբեն Հայրապետյանի տան մոտ մեքենաներ են բախվել․ Shamshyan
Մայիս 31 22:54 2023

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

 

 

Ժամը 20:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևան քաղաքի բնակիչներ 45-ամյա Սմբատ Պողոսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Յուրի Մուսայելյանի վարած Reno մակնիշի ավտոմեքենաները:

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Reno-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:



loading...