«Վենդետա․ սպանվածի հայրը սպանել է կատարողի եղբորը»․ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել գիշերային կրակոցներից (Video)


«Վենդետա․ սպանվածի հայրը սպանել է կատարողի եղբորը»․ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել գիշերային կրակոցներից (Video)
Մայիս 30 17:33 2023

Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին:

 
 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

 
 

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածն արյան վրեժ է՝ վենդետա․ սպանվածի հայրը Վրաստանում սպանել է 26-ամյա տղամարդու եղբորը։



loading...