Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը». Դավիթ Բաբայան


Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը». Դավիթ Բաբայան
Մայիս 30 00:18 2023

Ալիևի խոսքերն ուղղված չեն Արցախի կոնկրետ պաշտոնյաների դեմ, դրանք ուղղված են ղարաբաղյան պետականության դեմ, նրա ապամոնտաժումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

 

 

«Իրավիճակն այնպես է զարգանում, որ կարելի է խոսել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի Ադրբեջանի կողմից չեղյալ հայտարարելու մասին։ Ղարաբաղի հայերը մտադիր չեն հանձնվել Ալիևի «ողորմածությանը»»,- նշել է նա։