Ոստիկանությունը որևէ օրենքով չունի լիազորություն իրականցնելու մգեցվածության չափի ստուգում,չկա նաև կառավարության որոշում.Վահե Գրիգորյան


Ոստիկանությունը որևէ օրենքով չունի լիազորություն իրականցնելու մգեցվածության չափի ստուգում,չկա նաև կառավարության որոշում.Վահե Գրիգորյան
Մայիս 29 23:40 2023

« Ավտոմեքենաների ապակիների թաղանթային շերտի վարչարարությունը խնդրահարույց է։ Ինքնին կառավարության համապատասխան որոշման բացակայությունը, ինչպես նաև իրականացվող վարչարարությունը խոսում է այդ մասին», -Armday.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Վահե Գրիգորյանն, անդրադառնալով ապակիների լուսաթափանցելիության չափի մասին կարգին։

Նշենք, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

 

«Ոստիկանությունը որևէ օրենքով չունի լիազորություն իրականցնելու մգեցվածության չափի ստուգում, դա առաջինը, երկրորդը՝  ոստիկանությունը չունի համապատասխան սարքեր որոնց տեխնիկական նկարագրությամբ, ինչպես նաև սերտիֆիկատներով ԵԱՏՄ -ում գործող սերտիֆիկատներով հաստատված կլինի, որ դրանք պիտանի են նմանատիպ գործունեության համար և իհարկե կառավարության որոշումը՝ որպես համապատասխան հիմք։

Ընդգծեմ որ այս վարչարարությունը, որը ներկայումս փորձ է արվում իրականացվել վարորդների դեմ , հերթական անգամ ցույց է տալիս որ արտաքին հսկայական պարտքը  փորձ է արվում լցնել ՀՀ քաղաքացիների, հերթական անգամ տուգանքի մատերիալ սարքելու հաշվին։ Ժամանակին դրանք ինչ որ տխմար թերթիկներ էին որ ստիպում էին մարդկանց լրացնել  կարանտինի ժամանակ դուրս գալու ժամանակ , հետո դա դարձան դիմակները , հետո դարձան պատվաստումները, հետո հավաքների ժամանակ մարդկանց տուգանքները, հիմա էլ արդեն որոշել են որ մեքենաների  ապակիների թաղանթների միջոցով պետք է բյուջեն լցնեն»,-նկատեց Գրիգորյանը։

 

Ըստ իրավաբանի՝ հաջորդ խնդիրը՝ անձինք ովքեր ժամանկին թաղանթապատել են իրենց մեքենան չեն կարող օբյեկտիվ իրականության մեջ  կանխատեսել, որմի օր կառավարությունը արգելելու է դա հետևաբար, եթե անգամ ամեն ինչ բերվի իդեալական ձևի այսինքն՝ լինի կառավարության համապատասխան որոշումը,  սարքերի սերտիֆիկացիան և այլն , ապա դա պետք է տարածվի միայն այն մեքենաների վրա, որոնք դրանից հետո նոր են իրականացնում թաղանթապատում և այդպես վարում մեքենան, հակառակ դեպքում ստացվում է իրավիճակ երբ անձինք գումար են ծախսում  թաղանթապատում են իրենց մեքենան այն պայմաններում երբ որ դա թույլատրված է հետո ինչ-որ կառավարություն  որոշում է որ ահա արդեն չի կարելի թաղանթապատ վիճակում քշել։ 

«Քաղաքացին չգիտեր ժամանակին , և չէր էլ կարող պատկերացնել,  որ նման բան կարող է լինել ։ Փաստացի ներկայիս վարչարարությամբ հետադարձ ուժ են տալիս , այնպիսի մի իրավական կարգավորման փաստական հետևանքային առումով , որը վատթարացնում է քաղաքացու փաստական և իրավական վիճակը, ինչը անթույլատրելի է սահմանադրության տեսանկյունից», - եզրափակեց Վահե Գրիգորյանը։