Հենրի, Տարոն և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել


Հենրի, Տարոն  և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել
Մայիս 29 13:45 2023

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, արձագանքելով մայիսի 25-ին Արցախում ծնված եռյակ տղաների ծննդյան ավետիսին,  անվանական օրհնված ոսկյա  խաչեր է նվիրել նորածիններին:

Խորհրդանշական նվերն այսօր` մայիսի 29-ին,  Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցչի` Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ հանձնվել է նորածինների մորը: 
Нет описания.
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  մայրը՝ 38-ամյա Գայանե Ասրիբաբայանը նշել է, որ  շոյված ու շնորհակալ է ուշադրության ու վերաբերմունքի համար։

Нет описания.

«Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից ենք։ Տանը մեկ աղջիկ և մեկ տղա ունեմ: Ընտանիքս համալրվեց եռյակ տղաներով։ Առաջին ստուգման ժամանակ ասացին, որ զույգ է։ Ուրախացա ու կատակեցի` եթե եռյակ լիներ,  ավելի ուրախ կլինեի։ Հաջորդ այցի ժամանակ պարզվեց, որ եռյակ է։ Մինչև 28 շաբաթականը հղիությունը վերահսկվել է Մարտունու շրջանային բուժմիավորումում, այնուհետև` Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում: Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությունը հայրենանվեր քայլ եմ համարում»,-նշել է Գ. Ասրիբաբայանը։

Եռյակ եղբայրներին  կոչել են Հենրի, Տարոն և Տիրան անուններով։
«Դուրս գրվելուց հետո դայակի անհրաժեշտություն կունենամ։ Հույս ունեմ, որ այդ հարցում ևս օժանդակություն կստանամ»,-հավելել է  նորածինների մայրը։
Нет описания.
«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի Նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանի հավաստմամբ` երեխաների առողջական վիճակը կայուն  է։

«Նրանք շարունակում են ստանալ համապատասխան բուժում և խնամք և դուրս կգրվեն` լիովին պատրաստ իրենց կյանքի նոր շրջափուլին»,- իրազեկել է բժշկուհին:
 
Нет описания.Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ծառուկյան ընտանիքի կողմից շրջափակման ընթացքում ծնված 216 արցախցի փոքրիկներ ստացել են օրհնված ոսկյա խաչեր: