Թեժ գծից եկած զանգերը ձեզ համար պետք է Աստվածաշունչ լինի, դրանից կարևոր բան չկա․ Տիգրան Ավինյան


Թեժ գծից եկած զանգերը ձեզ համար պետք է Աստվածաշունչ լինի, դրանից կարևոր բան չկա․ Տիգրան Ավինյան
Մայիս 29 12:11 2023

Մենք ունենք ծառերի հատման դեպք Կենտրոն վարչական շրջանում և ես գիտեմ, որ մեր թեժ գիծ եղել  է զանգ։

 

 

 Այս մասին Երևանի  Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինիս զեկուցեցին, որ տեխնիկական խնդիր է եղել թեժ գծի ու տարածքի տեսուչի  միջև կապ ստեղծելու հետ կապված, ինչն ուղղելու հետ կապված աշխատանքներ են ընթանում։

 

«Ստացվում է այնպես, որ տեխնիկական խնդրի պատճառով այդ հաստաբուն բարդիները հատվել են, պետք է խնդրեմ ծառայողական քննություն սկսենք հասկանանք՝ ում պատճառով են եղել այդ տեխնիկական խնդիրները։ Ես վստահ եմ, որ այդ ծառերը հենց այնպես չեն հատվել, մեկի մտքով անցել է, որ ծառերի այդ հատվածը ինքը կարողանալու է զավթել, մի հատ ուղարկեք ձեր տղաներին  ու եթե այնտեղ ցանկապատված որևէ տեղ լինի, մաքրեք այդ տարածքը, որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով իրենք հողազավթումներ են կարողանալու անել»,- ասաց նա։

 

Ավինյանն ընդգծեց, որ թեժ գծին եկած բոլոր զանգերը պետք է արձագանք ստանան։

 

«Չենք կարող սպասել, որ այդ ծառերը հատվեն, հետո գնանք պոստ-ֆակտում արձանագրենք, ասենք դե լավ մի քանի միլիոն փոխհատուցում կտա։ Ես դժգոհ եմ մեր արձագանքից, սա նորմալ տեմպ չի, զանգը եղել է մենք պետք է արձագանքեինք, արդյունավետության թուլացում ունենք։ Վարչական շրջանների հարգելի՛ ղեկավարներ , քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, հասարակական կարգի պահպանման վարչություն և բոլոր վերահսկողական վարչություններ, թեժ գծից եկած զանգերը ձեզ համար պետք է Աստվածաշունչ լինի, դրանից կարևոր բան չկա, ես եթե բան եմ ասում, թեժ գծից եկած զանգը ավելի կարևոր է»,- նշեց Ավինյանը։