Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել. ո՞րն է պատճառը


Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել. ո՞րն է պատճառը
Մայիս 28 16:07 2023

Մայիսի 28-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի էլեկտրական հաշվիչներից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի մուտքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են հոսանքի բաշխիչ վահանակի մալուխները (մոտ 4 գմ)։
 
Փրկարարները տարհանել են երեք քաղաքացու։ Շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներից մեկին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։