Որպես կին ինձ չգնահատված էի զգում, անսահման չսիրված, այդ պատճառով նոր միջամտություն էի անում ինձ վրա. Անահիտ Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը՝ Հայկոյից ամուսնալուծվելու մասին


Որպես կին ինձ չգնահատված էի զգում, անսահման չսիրված, այդ պատճառով նոր միջամտություն էի անում ինձ վրա. Անահիտ Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը՝ Հայկոյից ամուսնալուծվելու մասին
Մայիս 27 18:54 2023

Երգահան, երգիչ Հայկոն մահացավ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։

 

Հայկոն սեպտեմբերի 21–ին, ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։

 

Հայկոյի մահից հետո բազմաթիվ էին քննարկումները, իսկ քննադատությունները, իհարկե ուղղված էին նրա նախկին կնոջ Անահիտ Սիմոնյանի կողմը։ Հայկոյին շրջապատող մարդիկ ու հարազատները լուռ են, և ահա բարդ շրջանից երկու տարի անց Անահիտը մասնակցել է «Սրտի Տանիքներով» հաղորդմանը, որտեղ շատ անկեղծ մանրամասներ է հայտնել։ StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դիզայները նախ խոսեց իրենց ամուսնալուծության մասին.

 

 

«Ես` ինչպես յուրաքանչյուր կին, երազել եմ կազմել գեղեցիկ ու երջանիկ ընտանիք ու էդ ամեն ինչը պահպանել, բայց այսօր, էս հասարակության մեջ, լինելով հայտնի դա շատ դժվար ա։ Էդ ժամանակահատվածում, երբ մենք ցույց էինք տալիս, որ մենք երջանիկ ենք, ինչ որ ժամանակ, այո դա էդպես էր, մենք շատ երջանիկ ենք եղել, մարդիկ առիթը բաց չեն թողել մեզ խոցելու՝ պարբերաբար ինձ ուղարկում էին տարբեր ֆեյք էջերից լուսանկարներ, որ Հայկոն ուրիշի հետ ա, կամ կողքից նկարում ուղարկում էին։ Իհարկե, երբ դու սիրում ես, դու չես կարող անտարբեր լինել, ու նմանատիպ յուրաքանչյուր մի բան դառնում է շատ մեծ կռվի առիթ։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: