Ծիծեռնակաբերդի այգում այրված փաստաթղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիների գիտաժողովների սևագրերն են եղել


Ծիծեռնակաբերդի այգում այրված փաստաթղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիների գիտաժողովների սևագրերն են եղել
Մայիս 27 20:48 2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

 

 

 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երեւում էր, որ Ծիծեռնակաբերդի այգում՝ Հայոց Ցեղասպանությանը թանգարանի մոտ, տարբեր փաստաթղթեր էին այրում: