«Վերջին զանգին» հատուկ տարածք է տեղափոխվել 112 մեքենա, 102-ի ղեկին՝ անչափահասներ․ ոստիկանություն


«Վերջին զանգին» հատուկ տարածք է տեղափոխվել 112 մեքենա, 102-ի ղեկին՝ անչափահասներ․ ոստիկանություն
Մայիս 27 12:29 2023

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրեց ուժեղացված ծառայություն:

 
 

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր: