Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում


Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Մայիս 26 23:32 2023

Մայիսի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան՝ շրջանների զգալի մասում, մայիսի 27-ին, 28-ին, 30-ին, 31-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում  մայիսի 28-ին, 29-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, մայիսի 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։