Թաղավարդում մասնակցել եմ վերջին զանգի միջոցառմանը․ Գուրգեն Ներսիսյան


Թաղավարդում մասնակցել եմ վերջին զանգի միջոցառմանը․ Գուրգեն Ներսիսյան
Մայիս 26 23:01 2023

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մասնակցել է Թաղավարդի հիմնական դպրոցի վերջին զանգի միջոցառմանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

 

«Այսօր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ այցելել ենք Թաղավարդ համայնք, մասնակցել Թաղավարդի հիմնական դպրոցում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին:

 

Ուսուցչական կոլեկտիվն ու շրջանավարտները կազմակերպել են անչափ հուզական և խորախորհուրդ միջոցառում: Բոլորի աչքերում փայլող արցունք կար»,- գրել է նա: