Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը


Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Մայիս 26 19:03 2023

Մայիսի 26-ին՝ ժամը 15։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 
 
 
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը (Ս. Ե.` ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։

 

Փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։