Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև


Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև
Մայիս 25 15:04 2023

Ուկրաինան կարող է անհետանալ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Այսպիսի կարծիք  է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

 

Իր տելեգրամյան ալիքում նա նկարագրել է հնարավոր սցենարները, թե ինչպես կվերանա Ուկրաինան, ինչպես նաև, թե ինչպիսին է Եվրոպայում և աշխարհում հակամարտության վերսկսման վտանգը։

 

«Ուկրաինան անհետանում է ՀՌԳ-ի ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Եվրոպական երկրներից մեկում վտարանդի վիճակում ուկրաինական կառավարություն է ձևավորվում»,- գրել է նա։