«Ալիևի հետ պասերով խաղդ զզվանք ու խղճահարություն է առաջացնում, Նիկո՛լ»․ Շարմազանով


«Ալիևի հետ պասերով խաղդ զզվանք ու խղճահարություն է առաջացնում, Նիկո՛լ»․ Շարմազանով
Մայիս 25 20:49 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր հաստատելու հնարավորություններ կան։

«Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը։

Պատասխանելով նրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել  միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Եվ սրա հիման վրա մենք բավականին լավ առաջընթաց ենք գրանցում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

Տեղի ունեցածին արձագանքել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Կապիտուլյանտ, դու ես մերժել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ադրբեջանցիներին զիջելով Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը, Լաչինը, Սուսը, Աղավնոն։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, որ Արցախն Ադրբեջան է։

Դո՛ւ ես ճանաչել, որ Արցախն Ադրբեջան է, հիմա ի՞նչ ես «կապիկություն» անում։

Ալիևի հետ պասերով խաղդ զզվանք ու խղճահարություն է առաջացնում, Նիկոլ։

 

 



loading...