Փաշինյանը համաձայն է Ալիևի հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում


Փաշինյանը համաձայն է Ալիևի հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում
Մայիս 25 20:47 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր հաստատելու հնարավորություններ կան։

«Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը։

Պատասխանելով նրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել  միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Եվ սրա հիման վրա մենք բավականին լավ առաջընթաց ենք գրանցում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

«Այս համատեքստում շատ կարևոր հարց է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները, և հուսով եմ, որ միջազգային  մեխանիզմների շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև շուտով կսկսվի նորմալ և կառուցողական երկխոսություն»,- հավելել է նա։



loading...