Իրան–Հայաստան միասնականությունն է դժվարացնում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Քեմալ Քըլըչդարօղլու


Իրան–Հայաստան միասնականությունն է դժվարացնում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Քեմալ Քըլըչդարօղլու
Մայիս 25 19:58 2023

Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցին։

 

Թուրքական BaBala Tv–ի հաղորդման ժամանակ մասնակիցներից մի երիտասարդ հետաքրքրվել է Քեմալ Քըլըչդարօղլուից, թե ինչո՞ւ նա իր նախընտրական ծրագրում ներառված Թուրքիա–Չինաստան երթուղուց դուրս է թողել Ադրբեջանին եւ չի անդրադարձել «Զանգեզուրի միջանցքին», որը նեղացրել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

 

 

Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, թե ինքը ինչպես մյուս թուրք գործիչները լավ է վերաբերվում Ադրբեջանին եւ  ընտրվելու դեպքում առաջին այցերը լինելու են Կիպրոսի թուրքական հատված եւ Ադրբեջան։ Նա շեշտել է, թե իր նախագծի նպատակն է միավորել Թուրքիան Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ, իսկ կենտրոնական դերում լինելու է Թուրքիան։

 

Քըլըչդարօղլուի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի համար, սակայն Իրան–Հայաստան միասնականությունը դժվարացնում է այդ միջանցքի բացումը։

 

Եթե Թուրքիային հաջողվի համոզել Հայաստանին ու մյուս երկրներին, որ այդ միջանցքը  տարածաշրջանի երկրների զարգացման համար կարեւոր նշանակություն է ունենալու,  ապա Թուրքիան տարածաշրջանում ավելի հզոր կդառնա։



loading...