Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած հաղորդագրության համաձայն, այդ բեռնատարը Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։
«Քննությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Նա փորձել է վերը նշվածն իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։