Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան


Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
Մայիս 25 15:49 2023

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ ամբիոնից կոչ արեց, որ չասեն՝ «թող վարչապետը հեռանա»։

«Վարչապետն ինստիտուտ է, վարչապետը հո անձ չի, վարչապետը, փառք Աստծո, այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա։ Ինքը ժողովուրդ է ներկայացնում։

 

Մեզ, մեր լիդերի հետ, դատապարտում են, որ Արցախը տվեցինք։ Հիմա ջրերը պարզվել են, հիմա ամենաշարքային մարդու համար հստակ է մեր տեսակետը, թե մենք ուր ենք գնում »,- ասաց նա։

Աղազարյանի կարծիքով, թող ընդդիմադիր խմբակցությունները բարի լինեն ու ԱԺ օրակարգ բերեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։

«Իմիջիայլոց, Արցախի Հանրապետությունն  այսօր աշխարհի ամենաանկախ պետություններից մեկն է  իր իշխանական, տեղական բոլոր մարմիններով։ Բերեք այդ հարցը։ Բնականաբար, հավանության չի արժանանա»,-ասաց նա։