Սոֆյա Հովսեփյան. Իսկ աղվեսը կկնիքի մեր պատմության կործանման փաստաթուղթը


Սոֆյա Հովսեփյան. Իսկ աղվեսը կկնիքի մեր պատմության կործանման փաստաթուղթը
Մայիս 25 11:07 2023

Աժ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Սոֆյա Հովսեփյանը գրում է.

«Ուրեմն ի՞նչ արեց գերագույն աղվեսը...

Երեկ` Մոսկվա մեկնելուց առաջ, գնաց ԱԺ, այնտեղից մեկ անգամ ևս հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնուհետև հաստատեց, որ տալու է Տավուշի, Վայոց Ձորի գյուղերը, Արցախը, հետո որպեսզի մենք քննարկման և վախի մեկ այլ թեմա ունենանք, դաշտ նետեց ՀՀ կադաստրի թղթի մասին լուրը` մեզ զգուշացնելով, որ դե՞մ եք Արցախի հանձնմանը` կհանձնեմ նաև Հայաստանը։

Սա հստակ քայլ էր, մարդկանց վախեցնելու և տները նստելու ու հեռուստացույց նայել տալու համար։ 
Մինչ մենք այսօր կքննարկենք կադաստրի թուղթն ու 20 աստիճան ցրտին կով պահելու հարցը` աղվեսը կկնիքի  մեր պատմության կործանման  փաստաթուղթը ...»։



loading...