Վարչապետը ժամանել է Մոսկվա․ դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարարը


Վարչապետը ժամանել է Մոսկվա․ դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարարը
Մայիս 25 09:21 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում: