Քամու հետևանքով Երևանում մեծաթիվ ծառեր են տապալվել,Տիգրան Ավինյանի տնկած «Սակուռա» -ները կանգուն են մնացել


Քամու հետևանքով Երևանում մեծաթիվ ծառեր են տապալվել,Տիգրան Ավինյանի տնկած «Սակուռա» -ները կանգուն են մնացել
Մայիս 25 00:00 2023

Մայիսի 24-ին, ժամը 18։45-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում տապալվել են ծառեր։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տապալվաժ ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

 
 
 
 
 


loading...