Փաշինյանը գրաքննում է կուսակիցներին․ «Հրապարակ»


Փաշինյանը գրաքննում է կուսակիցներին․ «Հրապարակ»
Մայիս 24 08:11 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ժողովրդավարության քերթողահայր հռչակած Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում «37 թվի» մթնոլորտ է ձեւավորել՝ գրաքննում է կուսակիցներինինքն է որոշում՝ ինչ խոսենով խոսի։ Նախօրեին՝ ՔՊ խմբակցության նիստինպատգամավորներին խստիվ հրահանգել են՝ հնարավորինս խուսափեք լրագրողներից․ զգայուն ժամանակներ են, ցանկացած անզգույշ խոսք կարող է կրքեր բորբոքել։ Իսկ եթե չստացվիապա պետք է իմանալթե հատկապես երկու թեմայով ինչ պատասխաններ տալ։

Առաջինն Աշոտ Փաշինյանի «առեւանգման» թեման է․ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դասատուի դեր ստանձնած, պատգամավորներին սովորեցրել է, որ այս թեմայով ցանկացած հարցի պետք է պատասխանելթե խնդիրն իրավական դաշտում էեւ իրավապահ մարմինները թող որոշեն՝ որդեկորույս մոր արարքում կա՞ հանցակազմթե՞ ոչ։ Երկրորդը Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարություններիհատկապես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն է։ Այս առիթով էլ պատգամավորներին հանձնարարվել էոր մեկ մարդու պես ասենթե կիսում են Փաշինյանի հնչեցրած տեսակետները։Երեկ ԱԺ նախագահն առաջինը ցույց տվեցոր դասը լավ է սերտել․ երբ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ձայնի բարձր տոնով ամբիոնից դատապարտեցին Փաշինյանի հայտարարությունները եւ պահանջեցին Արցախի վերաբերյալ հրատապ քննարկում նախաձեռնելՍիմոնյանը ոչ թե ընդդիմության «պորտը տեղը դրեց», այլ իրեն ոչ բնորոշ սառնասրտությամբ հայտնեցոր ամբողջությամբ կիսում է վարչապետի հայտարարություններըիսկ ավելի ուշ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե բառացիորեն կրկնեց Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում