Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ադրբեջանական պայմանների մասին


Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ադրբեջանական պայմանների մասին
Մայիս 23 20:29 2023

Ադրբեջանն «աջակցում է իր կողմից ներկայացված 5 սկզբունքներով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մասնավորապես՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»։ Այս մասին մայիսի 23-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի ընդունելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը։

 

Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը մեկ հարթակի վրա միավորելու և Հարավային Կովկասի ինտեգրված մոդել ստեղծելու նախաձեռնությունն առաջ է քաշել Ադրբեջանը» (չակերտները Tert.am-ի)։

 

Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային և հաղորդակցման գծերի բացմանը վերաբերող հարցեր։