Քաղաքագետ. Իշխանություն ու իրավիճակը փոխելու ողջ ռեսուրսը կա


Քաղաքագետ. Իշխանություն ու իրավիճակը փոխելու ողջ ռեսուրսը կա
Մայիս 23 09:33 2023

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.

«Իշխանություն ու իրավիճակը փոխելու ողջ ռեսուրսը կա. ռազմավարական, մարտավարական դետալիզացված պլանավորումից մինչև իրացում, որի համար պետք է ընդամենը 5-7 օր առավելագույնը:

Ի դեպ, 50 000 մարդ դրա համար ամենևին պետք չէ, դուք ինքներդ լավ գիտեք:
Փողոցում անգամ մարդ կարող է չլինել, դա արդեն վաղուց անկարևոր է: Մենք հիմա այլ վիճակում ենք:
«50 000-ի փողոց հանել չկարողանալու» հղումը քայլ չանելը լեգիտիմացնելու գործիք է, որն արդեն էլ չի աշխատում: Բոլորն էլ ամեն բան լավ հասկացել են: Մենք՝ շատ վաղուց:

Եթե ձեզ իշխանություն է հետաքրքիր, դուա բան չեք անի, եթե պետությունը՝ կգնաք մինչև վերջ ու թող մեկը մի բառ արտաբերի էս գրածիս հետ կապված»։