Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում շանսոնյեի տարեդարձը նշվել է մեծ շուքով․ միջոցառմանը մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը


Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում շանսոնյեի տարեդարձը նշվել է մեծ շուքով․ միջոցառմանը մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը
Մայիս 22 22:32 2023

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում աշխարհահռչակ շանսոնյե, մեծ հայրենասեր Շառլ Ազնավուրի տարեդարձը նշվել է մեծ շուքով։

Քոլեջի սաները մեծանունի հայի տարեդարձին պատրաստվել են մեծ պատասխանատվությամբ ու սիրով, միջոցառման ժամանակ  հնչեցրել են Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։

Կատարումներին հետևել է նաև միջոցառման պատվավոր հյուր Գագիկ Ծառուկյանը։ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաներին Գագիկ Ծառուկյանն անակնկալ է մատուցել՝ նվիրել է ռոյալ։  

Որպես երախտիքի նշան՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի կողմից շնորհակալագիր է հանձնվել, իսկ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել են քոլեջի ոսկե կրծքանշանով։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում