Տիգրան Ավինյանը Նուբարաշենի աղբավայրում էր


Տիգրան Ավինյանը Նուբարաշենի աղբավայրում էր
Մայիս 22 20:58 2023

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում: