Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անկլավների ու ՀՀ տարածքով միջանցքի մասին կետ է եղել. չեմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անկլավների ու ՀՀ տարածքով միջանցքի մասին կետ է եղել. չեմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Մայիս 22 15:59 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում կետեր են եղել, որոնք հանվել են. հայկական  կողմն է պնդել:

«Այո, եղել է կետ, որ մենք հանել ենք ու ասել ենք, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի, կետերից մեկը վերաբերել է անկլավներին, 2-րդը՝ ՀՀ տարածքով միջանցքին»,- ասուլիսում այս մասին հայտարարեց նա:

Վարչապետի խոսքով՝ եղել են գործընկերներ, ովքեր իր այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի:
«Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, որովհետև, եթե այդպես լիներ, «շատ մարդիկ շատ բաներ  խոսելու ոչ մի տարբերակ ուղղակի չէին ունենա»:

Վարչապետն ասաց, թե մարդիկ են եղել, ովքեր կողմ չեն եղել փաստաթղթին, բայց հիմաէլ քաղաքական թիմի անդամ են. անուններ հրաժարվեց տալ:

«Եթե «դեմ»-երի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկի մեջ հրապարակվի»,- ասաց նա:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գխավոր շտաբն ասել է, թե  «անկլավներով ստորագրի»:

«Ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի»,- հավելեց նա: