«Դառը հարցեր եք բարձրացնում». Նիկոլ Փաշինյանն՝ Արցախը կարոտելու մասին


«Դառը հարցեր եք բարձրացնում». Նիկոլ Փաշինյանն՝ Արցախը կարոտելու մասին
Մայիս 22 11:18 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ զորքերի հայելային հետքաշումը չի հակասում ՀՀ պետական շահերին:

«Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ո՛չ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ո՛չ էլ պետք է լինի զորամասում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը»,- ասուլիսում այս մասին հայտարարեց նա:

Վարչապետի խոսքով, ասում են Փառուխը հայաթափվել է, իսկ հայաթափվելուց առաջ  քանի՞ մարդ է ապրել. պետք է իմանալ վիճակագրությունները, որ իրականությունն ամբողջական նկարագրվի:

Հարցին՝ պատերազմից հետո չի այցելել Արցախ, չի՞ կարոտել՝ արձագանքեց. «Դե… ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում, հարցը բարձրաձայնելով՝ պատասխանն արդեն ներառում էր»: