Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում. Փաշինյան (Տեսանյութ)


Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում. Փաշինյան (Տեսանյութ)
Մայիս 22 14:45 2023

86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու Ստեփանակերտ ֆորմատով, ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության  իրավունքների ու անվտանգության հարցը կարող է մոռացության մատնվել ու Ադրբեջանը, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականություն վարի:

«Մենք կարևոր ենք  համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:



Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ինչ ասի, չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: