«Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». զոհվածների ծնողները հարց էին ուղղել Փաշինյանին


«Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». զոհվածների ծնողները հարց էին ուղղել Փաշինյանին
Մայիս 22 13:58 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին News.am լրատվամիջոցի լրագրողի փոխարեն այսօր հարց էին ուղղում կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները:

Լրագրողը միացրեց հարցի ձայնագրությունը:

«Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճան  քաղաքականության արդյունքում: Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». այսպիսին էր հարցը:

«ՀՀ զինված ուժերի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշուները  կայացված են եղել շատ ավելի վաղուց ու իմ որդին, որպես կամավոր, ծառայել է ԼՂ-ում: Մնացած մասերով ես արդեն պատասխանեցի», - Փաշինյանը նման կերպ արձագանքեց ծնողների հարցին: